Կոմիտասի պողոտայում՝ մայթով քայլելիս բերման ենթարկեցին ՀՅԴ Հայաստանի ԳՄ նախագահ Սիմոն Սիմոնյանին՝ հայտնում է Yerkir.am-ը։

Նրա հանդեպ ոստիկաններն անհամաչափ և կոպիտ ուժ կիրառեցին «Դիմադրություն» շարժման զանգվածային խաղաղ անհնազանդության ակցիայի ժամանակ։

Նշենք, որ «Դիմադրություն» շարժումը  վաղ առավոտից վերսկսել է անհնազանդության ակցիաները՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։  Երևանի տարբեր հատվածներում նրանք փողոցներ են փակել: Մասնավորապես, փակվել են Տերյան-Իսահակյան խաչմերուկը, Պարոնյան փողոցը, Սեւակ-Ռուբինյանց խաչմերուկը եւ այլն: Ոստիկանությունը փորձում է վերականգնել երթևեկությունը։ Կան բազմաթիվ բերման ենթարկվածներ։