Անհնազանդության ակցիայի մասնակիցները փակել են Բագրատունյաց– Արտաշեսյան փողոցների խաչմերուկը՝ «Երեւան Սիթիի» մոտ:

Ցուցարարները վանկարկում են՝ «առանց թուրքի Հայաստան», «առանց Նիկոլ Հայաստան»:

Քանի որ ցուցարարների թիվը փոքր էր, վարորդներից մեկը քշեց փողոցը փակածների վրա, ճեղքեց շղթան ու անցավ:

«Ուր եք քշում, մարդ կա կանգնած»,բղավեց ակցիայի մասնկից կանանցից մեկը:

Նշենք, որ «Դիմադրություն» շարժումը  վաղ առավոտից վերսկսել է անհնազանդության ակցիաները՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։  Երևանի տարբեր հատվածներում նրանք փողոցներ են փակել: Մասնավորապես, փակվել են Տերյան-Իսահակյան խաչմերուկը, Պարոնյան փողոցը, Սեւակ-Ռուբինյանց խաչմերուկը եւ այլն: Ոստիկանությունը փորձում է վերականգնել երթևեկությունը։ Կան բազմաթիվ բերման ենթարկվածներ։