Շվեդիայի եւ Ֆինլանդիայի դեսպանները չորեքշաբթի Բրյուսելի կենտրոնակայանում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգին են հանձնել դաշինքին այդ երկրների միանալու հայտերը։ Հայտերի հանձնման արարողությունը հեռարձակվել է ՆԱՏՕ-ի կայքում։

Երեքշաբթի Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնը հայտարարել էր, որ Ֆինլանդիան եւ Շվեդիան համատեղ մայիսի 18-ին կհանձնեն Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու հայտերը։