Արթուր Վանեցյանի գլխավոր «Հայրենիք» կուսակցության անդամներն ու կուսակցության աջակիցներն այսօր առավոտյան Նիկոլ Փաշինյանի հրաժարականով փակել են կենտրոնի փողոցներից մեկն ու մարմնամարզություն են իրականացնում։

«...Չորս, հինգ, վեց.

Նիկոլը կոտրվեց»,-մարմնամարզության ժամանակ նշում են նրանք։

Ավելի ուշ կուսակցության քաղխորհդրի անդամ Արսեն Բաբայանը տեղեկացրել է.

«Մեր երթը հասավ Թումանյան-Մաշտոց: Ոստիկաններն այլևս ուժեր չունեն, որպեսզի ապահովեն մեր երթի անվտանգությունը:

Հանգիստ եղեք, մենք ապահովում ենք»։