Ընկերներ, գտնվում եմ ոստիկանության կենտրոնի բաժնում. բաժնի աշխատակիցների կողմից արդեն շենքում գտնվելու ժամանակ իմ հանդեպ կիրառվել է ճնշում, ագրեսիա, բռնի ուժ, արա-յախառը լեքսիկոն ու սպառնալիքներ: Այս մասին Facebook-ի իր էջոըւմ գրել է ակտիվիստներից Վազգեն Սաղաթելյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այս արարքներն իրականացնող աշխատակիցները (վստահ էլ չեմ, որ աշխատակիցներ էին) չեն ներկայացել ի հակառակ իմ պահանջի, քաղաքացիական հագուստով էին ու չունեին իդենտիֆիկացիոն որևէ պարագա:

Սպասում եմ քրեականի պետ Մամիկոնյանին, որը խոստացել է իդենտիֆիկացնել սույն Գ̶ա̶ն̶դ̶ ոստիկաններին և հաղորդել ինձ դրանց տվյալները: Ավելի ուշ լայվով կներկայացնեմ իրողությունը և ակնկալվող իրավական հետևանքները:

Ինձ հետ ամեն ինչ լավ է, անհանգստանալու կարիք չկա»: