Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ մայիսի 19-ին` ժամը 11:00-ին, ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով: Հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը։

Օրակարգում ընդգրկված է 5 հարց.

-             «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,

-             Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգիրք,

-             «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին,

-             «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին,

-             «Ավիացիայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին: