Կարմիր բերետավորները քաշքշելով փորձել են բերման ենթարկել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին:

Տեսանյութում երեւում է, թե ինչպես շուրջ մեկ տասնյակ ոստիկաններ՝ ուժ կիրառելով ուզում են նրան նստեցնել մեքենան, սակայն որոշ ժամանակ անց փոշմանում են ու ասում՝ «գնա»:

Այս առնչությամբ ոստիկանությունից հայտնեցին, որ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում այդ հրապարակման հիման վրա նշանակվել է ծառայողական քննություն: