«Դիմադրություն» շարժման մասնակիցների կողմից իրականացվող անհնազանդության ակցիաների ընթացքում մայրաքաղաքի մի շարք փողոցներ փակելուն իրենց սուլոցներով միանում են նաեւ վարորդները։

Լրագրողների հետ զրույցում վարորդներից մեկն ասաց, որ կողմ է ճանապարհ փակելուն։ Ըստ նրա՝ անհնազանդության ակցիաների արդյունքում պետք է Նիկոլ Փաշինյանը հրաժարական ներկայացնի.

«Ոչ, շատ լավ են անում։ Հիշո՞ւմ եք՝ Նիկոլը ինչ էր անում։ Տարավ, սաղի գլուխը կերավ։ Ասում ա՝ մարդ չկա, 7 հազար հոգու գլուխ կերավ, 14 հազարի հաշմանդամ սարքեցիք։ Հիմա դուրս կգային էդ ջահելները, տարաք, կերաք գլուխները։ Շատ էլ ճիշտ են անում, որ փակում են, չենք ուզում թուրք դառնալ, չենք ուզում թուրքի լծի տակ ապրել։ Թող թողի ռադը քաշի գնա, ում ա պետք, գժին բերին, կապին մեր գլուխը։ Շատ հարմար է մեզ համար, մեռնեմ էս տղերքի ջանին, հալալ ա ձեզ, հալալ ա մեր հայ տղերքին»։