Ոստիկանության էրեբունու բաժանմունք բերման ենթարկված գրեթե բոլոր քաղաքացիները ունեն մարմնական վնասվածքներ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց իրավաբան Ռոբերտ Հայրապատեյանը, նշելով, որ պատգամավոր Էլինար վարդանյանի հետ գտնվում են բաժանմունքում:

Նա հայտնեց, որ բռնի կերպով բերման ենթարկված կանանցից մեկին այս պահին բուժօգնություն է տրամադրվում, ինչից հետո պատրաստվում են հանցագործության մասին հաղորդում ներկայացնել։

Նշենք, որ «Դիմադրություն» շարժումը  վաղ առավոտից վերսկսել է անհնազանդության ակցիաները՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։  Երևանի տարբեր հատվածներում նրանք փողոցներ են փակել: Մասնավորապես, փակվել են Տերյան-Իսահակյան խաչմերուկը, Պարոնյան փողոցը, Սեւակ-Ռուբինյանց խաչմերուկը եւ այլն: Ոստիկանությունը փորձում է վերականգնել երթևեկությունը։ Կան բազմաթիվ բերման ենթարկվածներ։