Ոստիկանության գործողությունները համապատասխանում են համաչափության բոլոր չափորոշիչներին։ Այս մասին մայիսի 18-ին լրագրողների հետ զրույցում ասել է Պետեկամուտների կոմիտեի ղեկավար Ռուստամ Բադասյանը։

Նա հավաստիացրել է, որ եթե անհամաչափ գործողություններ են լինում, ապա համապատասխան մարմիններն արձագանքում են։ «Բնականաբար, նրանք այդպես էլ պետք է արձագանքեն»,- ավելացրել է Բադասյանը։