Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն աշխատանքային այցով Ադրբեջանում է։

Ինչպես տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները, երկօրյա այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ Ադրբեջանի պաշտոնական անձանց հետ, այցելություններ Գյանջայի ավտոմեքենաշինական գործարան, «Իգլիմ» գիտաարտադրական ձեռնարկություն, ինչպես նաեւ Caspian Agro եւ Inter Food միջազգային ցուցահանդեսներ։ Ցուցահանդեսներին մասնակցելու են Բելառուսի սննդարդյունաբերության ճյուղի ձեռնարկություններ, գիտական կազմակերպություններ, կոնցեռններ, հոլդինգներ։

Բացի այդ, այցի շրջանակում նախատեսված է Ադրբեջանի եւ Բելառուսի գործարար շրջանակների բիզնես-հանդիպում։