Բաքվում կազմակերպված Տնտեսական համագործակցության կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի (ՏՀԿ ԽՎ) երրորդ գլխավոր համաժողովի մասնակիցներն այցելել են օկուպացված հայկական Շուշի քաղաք։

Մինչ այդ նրանք եղել են Ֆիզուլիի օդանավակայանում, հաղորդում է АПА-ն։ Ուղեւորությանը մասնակցում են Ադրբեջանի, Թուրքիայի, Պակիստանի, Տաջիկստանի եւ Ղրղըզստանի խորհրդարանների ղեկավարների գլխավորած պատվիրակությունները։