Մայրաքաղաքում առավոտից կազմակերպված միջոցառումների հետևանքով կարճ ժամանակով փակվել էին որոշ փողոցներ, որոնք ոստիկանության գործողությունների արդյունքում արագ բացվել են: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ոստիկանությունը:

«Այս պահին մայրաքաղաքում փակ փողոցներ չկան»,-ասված էթ հայտարարությունում:

Նշենք, որ այս պահին «Դիմադրության» շարժումը երթ է իրականացնում Երեւանի փողոցներում: Ոստիկանության տվյալներով բերման է ենթարկվել 352 քաղաքացի: