Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի համայնքների վարչակազմերի աշխատակիցները դիմել են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանին։

Բանն այն է, որ Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ՝ հուլիսի 1-ից դադարեցվում է օկուպացված բնակավայրերի պետական հիմնարկներում աշխատող տեղահանվածների պարապուրդի վճարման գործընթացը։ Դիմողներն ակնկալում են խորհրդարանի ղեկավարի աջակցությունը` շարունակելու պարապուրդի վճարումը:

Արթուր Թովմասյանն իր դիրքորոշումը հայտնել է ապրիլյան նիստում՝ ընդգծելով, որ ՊՈԱԿ-ը պետք է լուծարվի միայն աշխատողներին աշխատանքով ապահովելուց հետո։