Մենք ժողովրդից չենք հեռացել։ Այս մասին մայիսի 18-ին լրագրողների հետ զրույցում ասել է Պետեկամուտների կոմիտեի ղեկավար Ռուստամ Բադասյանը։

Նա հավաստիացրել է, որ չկան այնպիսի հանգամանքներ, որոնք կվկայեին այդ մասին։ Նրա խոսքով՝ ժողովրդի հետ շփումը մշտական բնույթ է կրում։

Պատասխանելով հարցին, թե ինչու այդ դեպքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը այլեւս ուղիղ եթերներ չի մտնում, պատահական հեռախոսազանգեր չի կատարում քաղաքացիներին եւ չի այցելում նրանց, Բադասյանը նշել է, որ եթե ինչ-որ բան հրապարակայնորեն չի արվում, չի նշանակում, թե դա տեղի չի ունենում։