Ի պատասխան Ֆրանսիայից Ռուսաստանի դիվանագիտական հաստատությունների 41 աշխատակիցների վտարման, Ռուսաստանը վտարում է 34 ֆրանսիացի դիվանագետների։ Այս մասին հայտնել են ՌԴ արտաքին գործերի նախարարությունից։

Մայիսի 18-ին ՌԴ ԱԳՆ-ը կանչել է Մոսկվայում Ֆրանսիայի դեսպան Պիեռ Լեւիին։ ՌԴ ԱԳՆ է կանչվել նաեւ Իսպանիայի դեսպան Մարկոս Գոմես Մարտինեսը։

Շատ երկրների հետ Ռուսաստանի Դաշնության դիվանագիտական հարաբերությունները սկսել են վատանալ միջազգային ասպարեզում Ռուսաստանի գործողություններից հետո։ Փետրվարի 24-ին նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Դոնբասի պաշտպանության համար հատուկ ռազմական գործողության մեկնարկի մասին։