Ո՛չ Երեւանը, ո՛չ պետական որեւէ կառույց կաթվածահար չեն։ Այս մասին մայիսի 18-ին Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց Հայաստանի փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը։

Նրա խոսքով, Ոստիկանության գործողությունների մեծ մասն իրականացվել է օրենքի շրջանակներում, որը 20 օր շարունակվող անհնազանդության ակցիաների ժամանակ հատուկ միջոցներ չի կիրառել, բացառությամբ այն բանի, որ մեկ անգամ վահաններ են կիրառվել։ «Ոստիկանությունը հստակ կատարում է իր գործառույթները։ Թեեւ որոշ ուժեր փորձում են ամեն ինչ ներկայացնել այնպես, որ իբր անհամաչափ ուժ է կիրառվում»,- նշեց նա։