Ռուսաստանում Google-ի դուստր-ձեռնարկությունը որոշել է սնանկության գործընթաց սկսել։ Այս մասին հայտնի է դարձել Դաշնային ռեսուրսում (Իրավաբանական անձանց, անհատ ձեռներեցների եւ այլ տնտեսվարող սուբյեկտների գործունեության փաստերի վերաբերյալ իրավական նշանակալի տեղեկատվության միասնական դաշնային ռեգիստր) համապատասխան գրառման հայտնվելուց հետո:

Google ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Դեւիդ Մունրո Սնեդոնի անունից հրապարակված հաղորդագրության տեքստը վերաբերում է Google-ի ռուսական «դստերը» սնանկացնելու ծրագրերին՝ այն պատճառով, որ ընկերությունը «2022-ի մարտի 22-ից նախատեսում է իր սեփական սնանկացումը եւ ֆինանսական պարտավորությունների կատարման անհնարինությունը»: Դիմումի ձեւաչափը նաեւ հուշում է, որ կազմակերպությունը կարող է պատրաստ չլինել աշխատակիցներին ժամանակին վճարել աշխատավարձերը, ինչպես նաեւ կատարել պարտադիր վճարումներ։

«Google» ՍՊԸ-ն խնդրում է արբիտրաժային դատարան դիմելու մտադրության մասին այս ծանուցումը ներառել իրավաբանական անձանց գործունեության փաստերի վերաբերյալ տեղեկատվության Միասնական դաշնային ռեգիստրում: