Երեւանում նորմալ վիճակի մասին է վկայում նաեւ հանձնաժողովի այսօրվա նիստը, որին պատգամավորները ներկա են, բացառությամբ ընդդիմության, որը պարզ չէ, թե քաղաքի որ հատվածում ինչ խնդիրներ է լուծում։ Այս մասին մայիսի 18-ին ԱԺ պաշտպանության եւ անվտանգության մշտական ​​հանձնաժողովի նիստին հայտարարեց հանձնաժողովի նախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

Ըստ նրա՝ ընդդիմադիրներն իրենք խցանումներ են ստեղծում, իրենք էլ մնում են դրանց մեջ։ «Պետությունը կատարում է իր առջեւ դրված խնդիրները»,- հավելեց նա։