Աշտարակի բաժնի համայնքային ոստիկանները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, մայիսի 16-ին Արագածոտնի մարզի Փարպի գյուղում հայտնաբերել և, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 21 և 29 տարեկան երկու երիտասարդի։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանությունում նրանք տվել են խոստովանական բացատրություն, որ մայիսի 7-ի երեկոյան Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղի ամառանոցներից մեկի բակից գողություն են արել։ Հետագա միջոցառումներով պարզվել է, որ նրանք պատուհանով ամառանոց էլ են մտել ու գողացել կենցաղային իրեր։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։