Մետրոյում խաղաղ ցույցի ժամանակ բերման են ենթարկել անչափահաս երեխաների, որոնց հասցեին 3-4 ոստիկան սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել, երեխաներին փաստաբանին կամ ծնողներին զանգահարելու հնարավորություն չեն տվել, խլել են նրանց հեռախոսները։ Այս մասին մայիսի 18-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց փաստաբան Սերգեյ Հարությունյանը։

Նա հավելեց, որ ոստիկանական բաժանմունքում անչափահասներին դաժան ծեծի են ենթարկել, իրավապահները ոտքերով հարվածել են նրանց։ «Հանցագործության մասին հաղորդում կներկայացնենք։ Չգիտեմ՝ անկախ Հայաստանի պատմության մեջ եղել են այնպիսի լկտի դեպքեր, որ 15 եւ 17 տարեկան անչափահաս քաղաքացիներին դաժան ծեծի են ենթարկեն ընդամենը խաղաղ ակցիաներ անցկացնելու համար»,- ասաց Հարությունյանը։