Բաքվում ԱՄՆ դեսպան Լի Լիցենբերգերը հանդիպել է ԱՄՆ Եվրոպական հրամանատարության Միացյալ միջգերատեսչական մարտական ​​կենտրոնի պատվիրակության հետ՝ Ադրբեջանի հետ անվտանգության ոլորտում համագործակցությունը քննարկելու համար:

ԱՊԱ-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ԱՄՆ դեսպանատան թվիթերյան էջին։ «ԱՄՆ դեսպանատունը հպարտ է, որ համագործակցում է Ադրբեջանի հետ Կասպից ծովում ծովային անվտանգության ամրապնդման եւ սահմանների երկայնքով թմրավաճառների դեմ քայլերի ձեռնարկման համար»,- ասվում է հրապարակման մեջ։