Ուկրաինայի պատերազմը ազդանշան է ողջ աշխարհին՝ հրաժարվելու հանածո վառելիքից։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշ։

Ելույթ ունենալով Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպության «Գլոբալ կլիմայի վիճակը 2021» զեկույցի մեկնարկի ժամանակ՝ Գուտերեշը ստացված տվյալները նկարագրել է  որպես «մարդկության՝ կլիմայի խանգարմանը դիմակայելու անկարողության մռայլ ցուցակ»:  
«Համաշխարհային էներգետիկ համակարգը խաթարված է եւ մեզ ավելի է մոտեցնում կլիմայական աղետին: Հանածո վառելանյութերը փակուղի են՝ եւ՛ բնապահպանական տեսանկյունից, եւ՛ տնտեսապես»,-ասել է նա։