Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենն առաջարկել է մինչև 9 միլիարդ եվրոյի նոր մակրոֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային, հայտնում է CNN-ը։

«Մենք կշարունակենք նրանց կողքին լինել այս պատերազմի ընթացքում եւ երբ նրանք կսկսեն վերականգնել իրենց երկիրը»,- ասել է ֆոն դեր Լյայենը:

«Իհարկե, մենք պետք է մտածենք վաղվա օրվա եւ վերականգնմանն ուղղված ավելի լայն ջանքերի մասին»,- նշել է նա՝ հավելելով, որ ԵՄ-ն «ռազմավարական շահագրգռվածություն ունի վերականգնմանն ուղղված ջանքերի ղեկավարման հարցում»: