Ապշում եմ, թե մեր երկրում սրանցից ինչքան շատ կա. զենքի փոխարեն իշխանությունը կարմիր բերետ ա գնել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը:

Նա նաեւ նշել է. «Ընդ որում, անգրագիտությունը և անկազմակերպվածությունը այն աստիճան բարձր է, որ իրենք իրենց էլ են բերման ենթարկում:

Օրինակ, այսօր փորձում էին բերման ենթարկել ոստիկանության  օպերատիվ աշխատակիցների:

Սրանք էն աստիճան վարկաբեկված են, որ անգամ բաժիններում սպայակազմն է հայհոյում սրանց: Սրանք որևէ չափանիշ չունեն անխտիր ջարդել-փշրելով բերման են ենթարկում երեխաներին, կանանց, ծերերին»։