Լեհաստանն առաջին հնարավորության դեպքում Ուկրաինայից կխլի արեւմտաուկրաինական հողերը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին՝ ելույթ ունենալով Նոր հորիզոններ կրթական մարաթոնում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ուկրաինան այնպիսի բարեկամներ ունի, որ թշնամիներ այլեւս պետք չեն։ Ոչ վաղ անցյալում՝ 1938 թվականին, երբ նրանք բաժանում էին Չեխոսլովակիան, որը նույնպես Լեհաստանի մեծ բարեկամն էր, Չեխոսլովակիային որպես դաշնակից պաշտպանելու փոխարեն Լեհաստանը նրանցից խլեց Թեշինի շրջանը: Նույնիսկ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլը Լեհաստանն անվանեց «Եվրոպայի բորենի»»,-ասել է Մեդինսկին։