Պանամայի կառավարությունը եւ էներգետիկ ընկերությունները, այդ թվում՝ SGP BioEnergy-ն, նախատեսում են մեծ, առաջադեմ բիովերամշակման գործարան կառուցել՝ ցածր ածխածնային ավիացիոն վառելիքի մատակարարումների ավելացման համար, փոխանցում է Reuters-ը:

Այդ քայլը կապված է նրա հետ, որ ավիացիոն արդյունաբերությունը նպատակ ունի մինչեւ 2050 թ. ածխածնի զրոյական նպատակի հասնել, իսկ ամբողջ աշխարհի կառավարություններն ընկերություններից ավելի շատ ներդրումներ են պահանջում մաքուր էներգիայի ոլորտում:

Պանամայի բիովերամշակման գործարանն օրական 180 հազար բարել (տարեկան 2.6 միլիարդ գալոն) կենսավառելիք կարտադրի, այդ թվում՝ կայուն ավիացիոն վառելիք (SAF) եւ վերականգնվող ծովային դիզելային վառելիք:

SAF-ն ավելի քիչ արտանետումներ է արտադրում, քան ավանդական նավթի վրա հիմնված ռեակտիվ վառելիքը հումքի օգտագործման հաշվին, այդ թվում՝ սոյայի յուղը, մշակված պատրաստման յուղը, սակայն դրա արտադրությունն ավելի թանկ է:

Պանամայի նախագիծն արդեն հումքի գնման պայմանագիր է կնքել, հայտնել է SGP BioEnergy-ի գործադիր տնօրեն Ռենդի Լետանգը: