ԵՄ-ն անդամ երկրներին կոչ է արել արագ համալրել զինամթերքի եւ ռազմատեխնիկայի սպառված պաշարները եւ ֆինանսական խթաններ է առաջարկել նրանց, ովքեր ցանկանում են միասին աշխատել՝ Ուկրաինա ուղարկված սարքավորումները փոխարինելու համար, հաղորդում է AP-ը։

Եվրահանձնաժողովը պաշարները համալրելու համար երկրներին առաջարկում է 500 միլիոն եվրոյի հիմնադրամ։ 

Հանձնաժողովը նաեւ ցանկանում է արագ աշխատանքյաին խումբ ստեղծել՝հստակեցնելու ռազմական կարիքները եւ համոզվելու, որ դրանք կարճաժամկետ ժամկետում տեխնիկա գնելիս միմյանց չեն հակասում, քանի որ արձագանքում են պատերազմի հետեւանքով առաջացած անվտանգության ճգնաժամին:   

«2008 թվականին եվրոյի ճգնաժամից հետո Եվրոպան անցավ զինաթափման մի տեսակ լուռ գործընթացի միջով: Մենք ինքներս մերկացանք՝ առանց այդ մասին խոսելու։ Մենք կրճատել ենք մեր ռազմական ակտիվները 2008-ից 2014 թվականներին»,-ասել է ԵՄ արտաքին քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը: