«Դիմադրություն» շարժման մասնակիցները քայլերթով հասան ոստիկանության կենտրոնական շենք։

«Ամոթ, ամոթ, ամոթ»,– վանկարկում են երթի մասնակիցները։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն անդրադարձել էր ոստիկանության գործողություններին եւ ոստիկանապետից պահանջել գնահատական տալ նրանց կողմից կատարված բռնություններին։