Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Վաշինգտոն կատարած այցի ժամանակ ներկայացրել է F-35 անտեսանելի կործանիչի ձեռքբերման իր երկրի փաստարկները` միաժամանակ լոբբինգ անելով Թուրքիայի կողմից F-16 կործանիչներ ձեռք բերելու փորձի դեմ։

Թուրք պաշտոնյաներն այս շաբաթվա վերջին կայցելեն Վաշինգտոն՝ համոզելու Կոնգրեսին համաձայնել մոտ 400 միլիոն դոլար արժողությամբ գործարքին: Թուրքիայի նախագահը դժվարացրել է այդ խնդիրը՝ հայտարարելով Շվեդիայի եւ Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու արգելափակման մասին։

«Մենք կսկսենք F-35-ների էսկադրիլիա ձեռք բերելու գործընթացը եւ հուսով ենք, որ կկարողանանք այս ֆանտաստիկ ինքնաթիռը ավելացնել Հունաստանի ռազմաօդային ուժերին մինչեւ այս տասնամյակի վերջ»,-ասել է Միցոտակիսը Սպիտակ տանը:

Հունական լրատվամիջոցները՝ հղում անելով կառավարության ներկայացուցիչներին, հաղորդում են, որ Lockheed Martin-ը Աթենքին հրավիրել է միանալու F-35 համատեղ արտադրության ծրագրին։ 

Երեքշաբթի Միցոտակիսն օգտագործել է Կոնգրեսին ուղղված ուղերձը, որպեսզի քողարկված կերպով զգուշացրել է  օրենսդիրներին Թուրքիային F-16-ներ վաճառելու մասին:

«Մենք թույլ չենք տա բացահայտ ագրեսիայի գործողություններ, որոնք խախտում են մեր ինքնիշխանությունը եւ մեր տարածքային իրավունքները»,-ասել է նա՝ նկատի ունենալով Թուրքիայի վերջին ներխուժումը Հունաստանի օդային տարածք։