Մեկնարկել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եւ Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուի հանդիպումը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Ավելի վաղ հաղորդվել է, որ հանդիպման գլխավոր թեմաները կլինեն ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցության հարցով Թուրքիայի դիրքորոշումը եւ Անկարայի F-16-ի հնարավոր մատակարարումները։