Խորվաթիայի նախագահ Զորան Միլանովիչը կոչ է արել հետեւել Թուրքիայի օրինակին եւ արգելափակել Շվեդիայի եւ Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին:

AP-ի փոխանցմամբ՝ Միլանովիչը եւ  Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչը տարաձայնություններ ունեն մի շարք հարցերի շուրջ, այդ թվում՝ շվեդական եւ ֆիննական հայտերին աջակցության:

Խորվաթիայի խորհրդարանի կողմից սկանդինավյան երկու երկրների՝ ՆԱՏՕ-ին անդամակցությունը վավերացումից առաջ Միլանովիչը ցանկանում է փոփոխել հարեւան Բոսնիայի ընտրական օրենսգիրքը, ինչը կդյուրացնի բոսնիացի խորվաթների համար իրենց ներկայացուցիչների ընտրվելը ղեկավար պաշտոններում: