Մայիսի 12-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Արագածոտնի մարզի բնակիչ, 68-ամյա Վաղինակ Ա.-ն Lexus մակնիշի ավտոմեքենայով Ապարան քաղաքի Գ. Նժդեհի փողոցոմ վրաերթի է ենթարկել Արագածոտնի մարզի բնակիչ, 9-ամյա Հակոբ Հ.-ին, հայտնում է shamshyan.com-ը։

Վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով երեխային տեղափոխել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, ապա այդ մասին տեղեկացրել ոստիկանությանը: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: