ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցության հետ կապված անվտանգության առումով մտահոգություններ ունենք։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպմանը, հայտնում է AP-ը։

Դրանով նա կրկնել է նախագահ Էրդողանի պահանջը՝ հաշվի առնել Թուրքիայի անվտանգության հետ կապված մտահոգությունները։

«Թուրքիան աջակցում էր ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությանը դեռեւս պատերազմից առաջ (Ուկրաինայում)»,-ասել է Չավուշօղլուն։ «Սակայն այս թեկնածու երկրների հետ կապված, մենք նաեւ անվտանգության առումով օրինական մտահոգություններ ունենք, նրանք աջակցում են ահաբեկչական կազմակերպություններին, եւ կան նաեւ սահմանափակումներ պաշտպանական արտադրանքի արտահանման հարցում»,-ասել է նա։