Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը Թուրքիային առաջարկել է միասնություն ցուցաբերել ՆԱՏՕ-ին միանալու Ֆինլանդիայի եւ Շվեդիայի որոշման հարցում։

«Սա պատմական իրադարձություն է  եվրոպական անվտանգության համար։ Չեզոքության երկարատեւ ավանդույթներ ունեցող երկու երկրներ կմիանան աշխարհի ամենահզոր պաշտպանական դաշինքին, եւ նրանք իրենց հետ կբերեն հզոր կարողություններ եւ ապացուցված փորձ՝ որպես անվտանգության ոլորտում գործընկերներ»:

Նրա խոսքով՝ Շվեդիան եւ Ֆինլանդիան Թուրքիայի հետ աշխատում են ծագած հարցերի շուրջ։ «Մենք վստահ ենք, որ ի վերջո Ֆինլանդիան եւ Շվեդիան կունենան արդյունավետ անդամակցության գործընթաց, եւ Թուրքիայի խնդիրները կարող են լուծվել»,-ասել է Սալիվանը։