Կան որոշ հնարավորություններ, այդ թվում՝ Հարավային Կովկասը։ Այս մասին իր թուրք գործընկեր Մեւլյութ Չավուշօղլուի հետ զրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

«Մենք ցանկանում ենք խոսել մեր տնտեսական հարաբերությունների եւ գործընկերության հետագա ամրապնդման եւ զարգացման մասին։ Մենք հասել ենք առեւտրի ռեկորդային ծավալների՝ չնայած COVID-ին, չնայած այլ խնդիրներին»,- ասել է նա։

«Ես եւ Մեւլյութը հենց նոր միասին էինք ՆԱՏՕ-ի նախարարական հանդիպմանը: Անհամբեր սպասում եմ այս զրույցի շարունակությանը: Այսօր մենք խնդրեցինք Ֆինլանդիային եւ Շվեդիային ներկայացնել իրենց դիմումները, եւ մենք կաշխատենք այս գործընթացի վրա՝ որպես դաշնակիցներ եւ որպես գործընկերներ»,-վստահեցրել է Բլինքենը։