Բելառուսն արգելել է Ջորջ Օրուելի «1984» վեպի վաճառքը, հայտնում է բելառուսական «Наша Ніва» պորտալը։

«Վաճառքից հանել Դ․Օրուելի «1984» վեպի բոլոր տարբերակները։ Հրամանի իրականացման մասին կհայտարարվի ոչ ուշ, քան մայիսի 19-ը»,-ասված է հրամանում։

Խորհրդային Միությունում գիրքն արգելված էր մինչեւ 1987 թվականը։

Վեպը բելառուսերեն թարգմանել է ականավոր թարգմանիչ Սերգեյ Շուպան 1992 թվականին, երբ լույս է տեսել առաջին հրատարակությունը։ Իսկ 2021 թվականին թողարկվել է ստեղծագործության լրացուցիչ հրատարակությունը։