Անկարայի եւ Վաշինգտոնի միջեւ F-16-ների մատակարարման շուրջ բանակցությունները դրական են ընթանում" Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն։ 

«Մենք քննարկել ենք երկկողմ հարաբերությունները, այդ թվում՝ պաշտպանության ոլորտում։ Մենք դիտարկել ենք Թուրքիային F-16 ինքնաթիռների մատակարարելու հարցը։ Բանակցությունները դրական շարունակվում են»,-ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպումից հետո ասել է Չավուշօղլուն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։