Արմավիրի մարզում, այսօր՝ մայիսի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 03։30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ՝ 50-ամյա Գ. Գ-ն Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Սարդարապատ գյուղի Աբովյան փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով Գ. Գ-ն, նրա ուղևորներ՝ Արմավիրի մարզի բնակիչներ՝ 71-ամյա Զ. Բ-ն և 24-ամյա Գ. Գ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։

Կայքի տեղեկություններով՝ վթարի ենթարկված Opel-ի վարորդն ու վիրավորները ընտանիքի անդամներ են և նրանք իրենց որդուն՝ 32-ամյա Հ. Գ-ին, ով, ըստ նախնական տեղեկությունների, ինքնասպանություն գործելու նպատակով թունաքիմիկատ էր խմել, տեղափոխում էին հիվանդանոց, որի ժամանակ էլ, հավանաբար, շտապելով, որ վիրավորին հասցնեն հիվանդանոց, վարորդը կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, ապա բախվել ծառին։

Ինքնասպանության փորձ կատարելու փաստով ոստիկանության Արմավիրի բաժնի հետաքննական բաժանմունքում հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում։