ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշը Ուկրաինայում տիրող իրավիճակի քննարկման ժամանակ սխալվել եւ հայտարարել է Իրաք «չհիմնավորված ու դաժան» ներխուժման մասին։

Բուշի ինստիտուտի՝ ընտրություններին նվիրված միջոցառման ժամանակ նախկին նախագահն առաջ է քաշել այն վարկածը, որ Ռուսաստանի ընտրական համակարգն իբր Ուկրաինայում էսկալացիայի է հանգեցրել։

«Իավիճակի (Ռուսաստանում տիրող) հետեւանքը զսպման եւ հահակակշռի բացակայությունն է... եւ մեկ անձի որոշումը՝ բացարձակ անհիմն ու դաժան ներխուժում իրականացնել Իրաք, այսինքն Ուկրաինա»,- ասել է Բուշը:

Դրանից հետո նա, այնուամենայնիվ, հավելել է. «Իրաք նույնպես», ինչից հետո ներկաները ծիծաղել են։ Նախկին նախագահը, փորձելով արդարացնել լեզվի սայթաքումը՝ վկյակոչել է իր տարիքը։

«Յոթանասունհինգ (տարեկան)»,- հավելել է Բուշը, եւ այդ արտահայտությունը նույնպես զվարճացրել է ներկաներին։