Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ մայիսի 19-ին արտահերթ նիստ է հրավիրել:

Օրակարգում 5 հարց է ընդգրկված.

- «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,

-      Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգիրք,

-      «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին,

-        «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին,

-       «Ավիացիայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին:

Նշենք, որ ընդդիմադիր երկու խմբակցությունները նիստին չեն մասնակցում: