Ֆինանսների նախարարությունը օրենսդրության մեջ փոփոխություններ է պատրաստել, որոնց համաձայն՝ 2023 թվականի հունվարի 1-ից Եվրասիական տնտեսական միությունից ալկոհոլի եւ ծխախոտի մաքսանենգության համար կպատժեն Ռուսաստանի Քրեական օրենսգրքի հիման վրա։ Այս մասին հայտնում է «Իզվեստիա» թերթը՝ վկայակոչելով օրինագիծը։

«Այս պահի դրությամբ տեղծված իրավիճակի վերլուծությունը վկայում է, որ Ռուսաստանի Դաշնության տարածքում նման ապրանքների սեւ շուկան լցնելու հիմնական աղբյուրը դրա ապօրինի մատակարարումներն են միության անդամ այլ երկրներից»,- ասվում է օրինագծի բացատրական գրության մեջ։

Այս խախտման համար 3-5 տարվա ազատազրկում է սպառնում՝ մինչեւ 1 միլիոն ռուբլի տուգանքով, կամ մինչեւ հինգ տարի ժամկետով աշխատավարձի, ինչպես նաեւ այլ եկամտի չափով:

Ծխախոտի արտադրանքի ուսումնասիրության տվյալների համաձայն՝ 2016-2019 թվականներին Ռուսաստան մտնող ապօրինի ծխախոտների տեսակարար կշիռը 1,5 տոկոսից հասել է 15,6 տոկոսի։

«Այլ հաշվարկներով՝ մինչեւ 12,8 տոկոսի։ Ընդ որում՝ աճը հիմնականում տեղի է ունենում միության անդամ այլ երկրներից ապօրինի մատակարարումների հաշվին, որոնց մասնաբաժինը 2021 թվականին գերազանցել է ապօրինի արտադրանքի ընդհանուր ծավալի կեսը (52-64 տոկոս)»,- ասվում է փաստաթղթում։