ԱՄՆ-ն, Կանադան եւ Շվեյցարիան գլխավորել են երկրների ցանկը, որոնք աշխարհի մոտալուտ ճգնաժամերի գլխավոր մեղավորներն են դարձել են: Այդ երկրները Մոսկվայի դեմ իրենց գործողություններով, իսկ ավելի կոնկրետ՝ պատժամիջոցներով, էներգիայի եւ պարենային ապրանքների գների բարձրացում են հրահրել։ Նման կարծիք է հայտնել ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։

Նա նշել է, որ Ռուսաստանի Դաշնության դեմ սահմանված սահմանափակումների թվով առաջին տեղում է Վաշինգտոնը (1983), որին հաջորդում է Օտտավան (1402), երրորդ տեղում Բեռնն է (1361)։

«Այդ պետությունները,Ռուսաստանի դեմ անօրինական պատժամիջոցներ սահմանելով, էներգակիրների եւ պարենային ապրանքների գների աճ են հրահրել։ Նրանք են ամբողջ աշխարհում առկա խնդիրների եւ առաջիկա ճգնաժամերի գլխավոր մեղավորները»,- հայտարարել է նա Telegram-ի իր ալիքում։