Անկլավների մասով Ադրբեջանը դեռևս չի ներկայացրել իրավական հիմքեր: Այս մասին, այսօր՝ մայիսի 19-ին, կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում նշեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Մինչդեռ, նրա խոսքով, հայկական կողմն ունի իրավական հիմնավորում՝ Ադրբեջանի տարածքում գործող անկլավների մասով. «Այս մասով Հայաստանի դիրքորոշումը շարունակում է մնալ այն, որ մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանը իրավական հիմքեր ներկայացնի իր կողմից ներկայացվող անկլավների հարցում», - ասաց ԱԽ քարտուղարը: