Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մտադրություն չունի խզել հարաբերությունները ոչ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ոչ Վլադիմիր Զելենսկու հետ, շարունակում է «հեռախոսային դիվանագիտությունը» երկու կողմերի հետ։

«Ես հարաբերությունները խզելու մտադրություն չունեմ ոչ հարգարժան պարոն Պուտինի, ոչ հարգարժան պարոն Զելենսկու հետ։ Շարունակում եմ հեռախոսային դիվանագիտությունը ինչպես Պուտինի, այնպես էլ Զելենսկու հետ։ Իմ հատուկ ներկայացուցչին ուղարկել են թե՛ Մոսկվա, թե՛ Կիեւ։ Մենք կշարունակենք մեր քաղաքականությունը, նոր համաշխարհային պատերազմը ոչ ոքի ձեռնտու չէ»,- ասել է Էրդողանը երիտասարդների հետ զրույցում, նրա ելույթը հրապարակվել է Թվիթերում։