Ազգային ժողովի մայիսի 19-ին արտահերթ նստաշրջանում պատգամավորներն առաջին ընթերցմամբ հավանություն են տվել մի շարք օրենսդրական նախաձեռնությունների։

Դրանց թվում են՝

«Ապօրինի ծագման գույքի բռնագրավման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը,

«Պատժիչ, ուղղիչ ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը,

«Ավիացիայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը,

«Քրեակատարողական օրենսգրքի մասին» մասին օրենքի նախագիծը,

«Թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը։