Ադրբեջանի իշխանությունները օկուպացված հայկական Շուշիում միջազգային համաժողով են անցկացնում։ Համաժողովը կրում է «Հետկոնֆլիկտային մարդասիրական օրակարգի զարգացում. կայուն զարգացում մշակութային միջավայրի վերածննդի միջոցով» անվանումը:

Բացի Ադրբեջանի պաշտոնյաներից, համաժողովին մասնակցում են ИСЕСКО-ի գլխավոր տնօրեն Սալիմ բին Մուհամմեդ ալ-Մալիքը, Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի (Թուրքական խորհրդի) գլխավոր քարտուղար Բաղդադ Ամրեեւը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հարցերով Մալթայի ազգային հանձնաժողովի նախագահ Ռայմոնդ Բոնդինը, ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի բարձրագույն ներկայացուցիչ Միգել Անխել Մորատինոսը, հաղորդում է АПА-ն ։

Ադրբեջանական իշխանությունների պահվածքի անսահման ցինիզմը չի ցնցում ՄԱԿ-ի ներկայացուցիչներին, որոնք արդեն առաջին անգամ չեն միջոցառման մասնակցում օկուպացված Շուշիում։ Նույն Շուշիում հայկական հուշարձանների ոչնչացման վերաբերյալ ՄԱԿ-ի ներկայացուցիչները շարունակում են խորիմաստ լռություն պահպանել։