Մայիսի 17-ին ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողներն ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու հերթական դեպքը բացահայտեցին:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ժամը 21.30-ի սահմաններում քրեական հետախույզները, օպերատիվ տեղեկություններն իրացնելով, Արագածոտնի մարզի Ոսկեհատ գյուղից բերման ենթարկեցին նույն գյուղի 28-ամյա մի բնակչի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթ:

Ըստ բերման ենթարկվածի՝ թմրամիջոցը պատրաստել էր վայրաճ կանեփի թփերից: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: