Սիրելի բռնի տեղահանվածներ, ես զրուցել եմ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, հուզվել էի, թեկուզ համոզված էին, որ միատեսակ ենք մտածում. Արցախի նախագահը գտավ յուրաքանչյուր տեղահանված անձի բնակվարձերի փոխահատուցման իդերալական ծրագիրը: Այս մասին այսօր՝ մայիսի 19-ին, Արցախի խորհրդարանում իր ելույթում ասաց Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:

«Չեմ էլ կասկածում, որ այս պրոբլեմը իդեալական  լուծում կտա երկրի նախագահը:

Դիմում եմ Արցախի կառավարությանը՝ ուժը կորցրած ճանաչել Արցախի կառավարության 2021-ի փետրվարի 26-ի աղետալի որոշումը: Աղետալի բառը եւ նշաձողի իջեցմանն է վերաբերում եւ կառավարության այս որոշմանը: Լուծարումով մենք ջնջում ենք համայնքների պատմությունը:մենք չպետք է շեղվենք մեր ընտրած ուղուցՄենք բարոյական իրավունք չունենա անարժան ձեւով փձակելու մեր համայնքների պատմությունը»,-ասաց նա:

Արթուր Թովմասյանը պատմեց, որ վերջերս զրուցել է Շամխորի մի բնակչի հետ եւ հուզվել՝ լսելով Շամխորի Գետաշենի բարբառը. «Ժամանակներ կգան եւ անպայման մենք պետք է Հադրութի համուհոտով բարբառը պահպանել»,-ասաց նա հուզված ձայնով:

«Բարբառը մեր հարստությունն է, գժվել կարելի է Հադրութի, Շահումյանի շրջանների բարբառի համար, Գյումրիի, Վանաձորի բարբառների համար: Սրանք մեր հարստությունն են՝ իհարկե անաղարտ մայրենիի հետ միասին: Հիմա ամեն ինչ պետք է անենք, որ եթե բնակարաններ տրամադրենք համայնքներ ստեղծենք եւ օրինակ, հադրութեցիները միասին ապրեն»,-ընդգծեց ԱԺ նախագահը:

https://www.youtube.com/watch?v=n3T7IKqUaY4