Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը հինգշաբթի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպումից հետո լրագրողներին տեղեկացրել է, որ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը տեղի կունենա մայիսի 27-ին՝ տեսակոնֆերանսի ձեւաչափով, ԵԱՏՄ-ի պետությունների ղեկավարների քննարկմանը կներկայացվի 14 հարց։ Այս մասին տեղեկացրել է Բելտա գործակալությունը։
Ավելի վաղ այդ նախատեսվել էր, որ ԵԱՏՄ-ի երկրների ղեկավարների հանդիպումը կկայանա մայիսի 27-ին Բիշքեկում։ Մյասնիկովիչը նաեւ տեղեկացրել է, որ նախօրեին Բիշքեկում տեղի կունենա առաջին Եվրասիական տնտեսական համաժողովը, որին, տեսակոնֆերանսի ձեւաչափով, կմասնակցեն ԵԱՏՄ-ի պետությունների ղեկավարները։
Մյասնիկովիչը տեղեկացրել է, որ ԵԱՏՄ-ի մայիսի 27-ի գագաթաժողովում քննարկվելու են միության շրջանակում հաշվարկների սխեմաների փոփոխությունները։